10.10.2019 10:00

Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են

Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը լարված հարաբերություններ ունի մանչեսթերյան ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ, հայտնում է The Sun-ը:

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլին» պարտվելուց հետո Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին մեղադրել է անտարբերության մեջ:  Այս խոսակցությունից հետո անգլիական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ հրաժարվում են շփվել Սուլշերի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիին: