Մոուրինյոն մերժել է աշխատանքի հերթական առաջարկը

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, պորտուգալացի մասնագետը ֆրանսիական ակումբի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն մերժել այն: Հավաստիացվում է, որ Մոուրինյոն հույս ունի գլխավորելու Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկը:
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Յուրահատուկը» «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյին: Արգենտինացի մասնագետի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Մոուրինյոյի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից թիմի անբավարար արդյունքների պատճառով հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին: 56-ամյա մասնագետն այդ պահից սկսած դադար է վերցրել իր մարզչական գործունեության մեջ: