10.10.2019 13:00

«Ռոման» բողոքարկել է Ֆոնսեկայի որակազրկումը

«Ռոման» բողոքարկել է Ֆոնսեկայի որակազրկումը

«Ջալոռոսիների» ղեկավարությունը կարծում է, որ Պաուլու Ֆոնսեկայի հեռացումը «Կալյարիի» դեմ խաղում անարդար է:

«Ռոմայի» և «Կալյարիի» միջև խաղի ընթացքում Պաուլո Ֆոնսեկան բարկության պոռթկում ունեցավ՝ վազելով դեպի հանդիպման գլխավոր մրցավարը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել այս դեպքի պատճառով պատժել Ֆոնսեկային՝  2 խաղ բաց թողնելու հրամանով: «Գայլերը» համաձայն չեն դրա հետ և արդեն ներկայացրել են բողոքարկման դիմումը:

«Ռոման» ցանկանում է, որ արգելքը ամբողջությամբ հանվի, բայց նման որոշում ընդունելը  քիչ հավանական է: Առավելագույնը, ինչին կարող է հուսալ ակումբը, արգելքը մինչև մեկ հանդիպում իջեցնելն է:

Ի դեպ, Պաուլո Ֆոնսեկան ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել: Վերջերս նման դեպք էր տեղի ունեցել նաև Ուոլտեր Մացարիի հետ:

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կխաղա «Սամպդորիայի» դեմ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա Ֆոնսեկան իր թիմին կհսկի «Միլանի» դեմ մենամարտում: