10.10.2019 11:00

Թուրքիան կրակի հետ է խաղում

Թուրքիան կրակի հետ է խաղում

Թուրքիայի զինված ուժերը, ավիացիայի և հրետանու աջակցությամբ, գրոհի են անցել Սիրիայի հյուսիսում՝ այն շրջանում, որը գտնվում է քուրդ զինյալների վերահսկողության տակ:

Սահմանամերձ շրջանների հազարավոր բնակիչներ շտապ հեռանում են ռազմական գործողությունների շրջաններից:

Թուրքիայի հարձակումն սկսվեց  այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրեց ամերիկյան զինուժը դուրս բերել այդ տարածքից: Միևնույն ժամանակ՝ Թրամփը Թուրքիային սպառնաց տնտեսապես ոչնչացնել, եթե նա «չափուսահմանն անցնի» Սիրիայում:

Թուրքիայի գործողությունները Սիրիայում արդեն իսկ դատապարտել է ԵՄ-ն, ինչպես նաև նախագահ Թրամփը: Սպիտակ տունը հայտարարել է, որ չի ողջունում Թուրքիայի հարձակողական գործողությունները: ԵՄ-ն Անկարային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը:

Քրդական աշխարհազորը, որը վճռական դերակատարում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի խմբավորումների դեմ պայքարում և մինչև հիմա գերության մեջ է պահում այդ կազմակերպության հազարավոր նախկին գրոհայինների, պնդում է, որ կդիմակայի թուրքական ուժերին:

Շատ մեկնաբաններ մտավախություն են արտահայտել, որ թուրքկան հարձակման արդյունքում այդ տարածաշրջանում ԻՊ-ն կարող է վերածնվել:

Փոխանցում է BBC-ն: