10.10.2019 11:30

Զելենսկի. Պոռոշենկոն ուզում է դառնալ նոր «Մայդանի» առաջնորդը

Զելենսկի. Պոռոշենկոն ուզում է դառնալ նոր «Մայդանի» առաջնորդը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարծիքով՝ երկրի նախկին ղեկավար Պյոտր Պոռոշենկոն ուզում է դառնալ նոր «Մայդանի» առաջնորդը:

Ավելի վաղ Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը համաձայնեցրել էր «Շթայնմայերի բանաձևը» որի համաձայն՝ Դոնբասի և Լուգանսկի առանձին մարզերի տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակ է տրվում: Դրանից հետո Ուկրաինայում բողոքի ցույցեր տեղի ունեցան ընդդեմ «Շթայնմայերի բանաձևի», և Պոռոշենկոն մասնակցում էր Կիևում այդ ցույցերից մեկին:

«Պոռոշենկոյի սխալն այն է, որ կարծում է, թե ինքը կարող է լինել մեկ ուրիշ «Մայդանի» առաջնորդը… Նրա հռետորաբանությունը փոխվում է, ինչպես և ՝ կարգավիճակը: Միակ բանը, որ նա մոռանում է, այն է, որ ինքն այլևս նախագահ չէ: Վախենամ՝նա դրան չի հավատում: Վախենամ՝ դա  ֆիզիկական մակարդակի խնդիր է»,- հայտարարել է Զելենսկին լրագրողներին:

Փոխանցում է ria.ru-ն: