10.10.2019 12:00

Չավուշօղլուն և Մաասը բանակցել են Սիրիայում թուրքական գործողության մեկնարկից հետո

Չավուշօղլուն և Մաասը բանակցել են Սիրիայում թուրքական գործողության մեկնարկից հետո

Թուրքիայի և Գերմանիայի ԱԳՆ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Հեյկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» կոչեցյալ գործողության մեկնարկի ֆոնին, РИА Новости-ին հայտնել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկը, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսկացության և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Թուրքական օդուժը նույն օրը հարվածներ է հասցրել Ռաս էլ-Այն քաղաքին՝ սիրիական Հասեկա  գավառում:

Ավիահարվածներ են հասցվել նաև Թուրքիայի սահմանամերձ մեկ այլ սիրիական քաղաքի՝ Թել-Աբյադին: Ավելի ուշ հաղորդվել է ցամաքային գործողություններ սկսելու մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ գործողության մեկնարից ի վեր զինվորականները հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զորամիավորումների 181 թիրախների: Սիրիական հեռուստատեսության տվյալներով՝ սահմանամերձ քաղաքներում ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ, 20-ը վիրավորվել են:

Փոխանցում է ria.ru-ն: