10.10.2019 12:33

Աշխարհի երկրները դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Աշխարհի երկրները դատապարտում են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած նոր ռազմական գործողությունները լարում են իրավիճակը տարածաշրջանում և վատթարացնում մարդասիրական իրավիճակը:

Այդ մասին այսօր Տոկիոյում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նա նշել է, որ սիրիական ճգնաժամը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:

Կանադայի իշխանությունները նույնպես դատապարտել են Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած գործողությունները: Այդ մասին Twitter-ում գրառում է կատարել Կանադայի ԱԳՆ ղեկավար Քրիստյա Ֆրիլանդը:

Արտգործնախարարը նաև Թուրքիային կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և հարգել միջազգային իրավունքը, այդ թվում՝ կարիքավորին թույլ տալ առանց խոչընդոտների օգտվել հումանիտար օգնությունից:

Փոխանցում է tass.ru-ն: