10.10.2019 13:00

Իրան. Մարզադաշտում են կանայք

Իրան. Մարզադաշտում են կանայք

Ֆուտբոլի իրանցի կին-երկրպագուներին թույլատրվել է մարզադաշտում ներկա լինել ֆուտբոլի աշխարհի միջազգային առաջնությանը նախապատրաստվելու շրջանակներում  Իրանի և Կամբոջայի թիմերի միջև ընտրական հանդիպմանը:

Կանայք արդեն գնել են ավելի քան 3500 տոմս:

Մինչ այժմ կանանց արգելվում էր հայտնվել մարզադաշտի տրիբունաներում, եթե դաշտում տղամարդիկ էին հանդես գալիս:

Սեպտեմբերին վախճանվեց Սահար Խոդայարին, որն ինքնահրկիզում էր կատարել, երբ ձերբակալվել էր տղամարդու պես հագնված՝ մարզադաշտ մտնելու փորձ կատարելիս:

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների խոսքով՝ Իրանի իշխանությունները խոստացել են, որ կանանց այսուհետ թույլ կտրվի ներկա լինել խաղերին:

Փոխանցում է BBC-ն: