10.10.2019 14:58

Թրամփը նախատել է քրդերին՝ Նորմանդիայում ափ իջնելիս ԱՄՆ-ին չօգնելու համար

Թրամփը նախատել է քրդերին՝ Նորմանդիայում ափ իջնելիս ԱՄՆ-ին չօգնելու համար

Ի պատասխան քրդերին աջակցելու վերաբերյալ հարցին, որոնց դեմ Թուրքիան գործողություն է սկսել Սիրիայում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատել է քրդերին, որ նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմում չեն օգնել ԱՄՆ-ին, մասնավորապես՝ Նորմանդիայում ափ դուրս գալու ընթացքում:

(Դաշնակից ուժերը Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում ափ են դուրս եկել 1944 թ. հունիսի 6-ին՝ բացելով «երկրորդ ճակատն» ընդդեմ Եվրոպայում նացիստական զորքերի):

«Ինչպես այսօր մեկը գրել էր շատ ուժեղ մի հոդվածում, քրդերը մեզ չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմում, օրինակ՝ Նորմանդիայում»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հավանական գործողության մասին տեղեկություններից հետո ԱՄՆ-ը հայտարարեց, որ չի մասնակցի դրան, ավելին՝ դուրս կբերի իր զորքերն այդ շրջանից: Վաշինգտոնի աջակցությունը վայելող քրդերը հայտարարեցին, որ այդպիսով ԱՄՆ-ը խախտում է երկկողմ պայմանավորվածությունները:

Փոխանցում է ria.ru-ն: