10.10.2019 15:33

Փոմփեո. ԱՄՆ-ը «կանաչ լույս» չի տվել Թուրքիային

Փոմփեո. ԱՄՆ-ը «կանաչ լույս» չի տվել Թուրքիային

ԱՄՆ-ը Սիրիայում գործողություն անցկացնելու համար Թուրքիային «կանաչ լույս» չի տվել, հակառակ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն PBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Դա սուտ է: ԱՄՆ-ը Թուրքիային «կանաչ լույս» չի տվել,- ասել է Փոմփեոն:- Հիշեք, թե որն էր մեր խնդիրը Սիրիայում: Մենք գնացել էինք այնտեղ, որտեղ մարդկանց սպանում էին, այրում, պահում էին վանդակներում: Նախագահը խալիֆաթը ոչնչացնելու կամպանիա սկսեց, և դա հաջողվեց իրագործել»:

Խոսելով զորքերը դուրս բերելու մասին՝ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է զինծառայողներին չվտանգելու նկատառումով:

Փոմփեոն չի կարծում, թե Թուրքիայի գործողությունների գոտուց ամերիկյան զորքերի դուրսբերումը կհանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնունդին:

«Ես չեմ հավատում, թե դա կարող է տեղի ունենալ: Նախագահ Թրամփը  լավ է հասկանում այդ վտանգը»,- ասել է Փոմփեոն:

Փոխանցում է tass.ru-ն: