10.10.2019 16:28

ԱՄՆ սենատորները առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ սենատորները առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ սենատորները՝ երկու կուսակցություններից, օրինագիծ են պատրաստել Թուրքիայի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողություններ վարելու համար:

Օրինագիծը նախատեսում է Թուրքիայի նախագահի, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, առևտրի, էներգետիկայի նախարարների ակտիվների սառեցում, ինչպես նաև ԱՄՆ վիզայի տրամադրման սահմանափակում:

Օրինագծի հեղինակներից մեկը հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն է, որը, ինչպես պարզաբանել է Twitter-ում, աշխատել է իր դեմոկրատ գործընկերոջ՝ Քրիս Վան Հոլլենի հետ միասին, ուստի օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի կոնգրեսի երկու կուսակցությունների կողմից:

Փոխանցում է Interfax-ը: