10.10.2019 16:51

CNN. ԴՍՈՒ-ն ԱՄՆ-ին է հանձնել հատկապես վտանգավոր երկու ահաբեկիչների

CNN. ԴՍՈՒ-ն ԱՄՆ-ին է հանձնել հատկապես վտանգավոր երկու ահաբեկիչների

«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈՒ) արաբա-քրդական դաշինքը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունների պատճառով ամերիկացի զինվորականներին է հանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ, բրիտանացիներ Ալեքսանդա Կոտիին և աշ-Շաֆի Էլշեյխին:

Այդ մասին տեղեկացրել է CNN հեռուստատեսությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանից երեք աղբյուրների:

Աղբյուրների տվյալներով՝ փոխանցումը կատարվել է չորեքշաբթի: Ամերիկյան կողմը նախատեսում է երկու ահաբեկիչներին տեղափոխել Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկելու համար:

Կոտին և Էլշեյխը ԻՊ-ի շարքերում գտնվող և Beatles անունը կրող ահաբեկիչների քառյակից են: Այդ քառյակին է վերագրվում 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվեն Սոթլոֆի նկատմամբ հաշվեհարդարը: Լոնդոնի այդ նախկին բնակիչների քառյակը Beatles անունն էր ստացել բրիտանական խոսվածքի պատճառով:

Beatles-ի պարագլուխ Մուհամեդ Էմվազին՝ «Ջիհադի Ջոն» մականվամբ, ոչնչացվել է 2015 թ. ավիահարվածի արդյունքում: Ջոկատի ևս մի անդամ՝ Էյն Դևիսը, կալանքի տակ է գտնվում Թուրքիայում: Կոտիին և Էլշեյխին ԴՍՈՒ ջոկատայինները գերի են վերցրել անցյալ տարվա հունվարին: Այդ ժամանակից ի վեր Լոնդոնն ու Վաշինգտոնը քննարկում են նրանց Գուանտանամոյի ռազմական բազայի բանտ տեղափոխելու հարցը:

Փոխանցում է tass.ru-ն: