10.10.2019 17:33

Ճապոնիայում նինձյայի պատմությամբ հետաքրքրվող ուսանողուհին «գերազանց» է ստացել

Ճապոնիայում նինձյայի պատմությամբ հետաքրքրվող ուսանողուհին «գերազանց» է ստացել

Ճապոնացի ուսանողուհի Էիմի Հագան, որ նինձյայի պատմություն է ուսումնասիրում, շարադրություն է գրել անտեսանելի թանաքով և ստացել «գերազանց» գնահատական:

19-ամյա Հագան մանկուց հետաքրքրվել է նինձյայի՝ միջնադարյան Ճապոնիայում վարձու մարդասպանների ու լրտեսների կառույցի պատմությամբ: Դասախոսը հանձնարարել է շարադրություն գրել այդ թեմայով,՝ խոստանալով բարձր գնահատական դնել աշխատանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու դեպքում:

Հագան որոշել է կիրառել նինձյայի «աբուրիդասի» տեխնիկան, որի էությունը անտեսանելի թանաքի օգտագործումն է: Նա բակլայի հատիկներով անձամբ  թանաք է պատրաստել, և երբ թանաքը չորացել է՝ տեքստն անհետացել է: Դատարկ թղթի վրա աղջիկը սովորական թանաքով դիմել է դասախոսին՝ «Տաքացրեք թուղթը»:

Դասախոսը խոստովանել է, որ զարմացել է, երբ ստացել է դատարկ թուղթը: Այն տաքացնելով՝ նա տեսել է, թե ինչպես է հայտնվում տեքստը: Դասախոսի ասելով՝ ինքը նախկինում երբեք գործնականում չէր տեսել« աբուրիդասի» տեխնիկայի կիրառությունը:

Փոխանցում է Interfax-ը: