11.10.2019 09:30

Շանհայ․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Շանհայ․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Շանհայի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբիայի ներկայացուցիչը մրցեց ամերիկացի Ջոն Իսների հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 14 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի լեհ Հուբերտ Հուրկաչի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,3 միլիոն դոլար է։

Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում հաղթել է խորվաթ Բորնա Չորիչին։