11.10.2019 12:30

Յուրգեն Կլոպ. Ես չեմ բացառում, որ մի օր կվերադառնամ «Բորուսիա»: Եթե ակումբն իմ կարիքն ունենա, ինչո՞ւ ոչ

Յուրգեն Կլոպ. Ես չեմ բացառում, որ մի օր կվերադառնամ «Բորուսիա»: Եթե ակումբն իմ կարիքն ունենա, ինչո՞ւ ոչ

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն 2017-ի դեկտեմբերին Յուրգեն Կլոպին առաջարկել է վերադառնալ Դորտմունդ, սակայն կտրուկ պատասխան է ստացել գերմանացի մասնագետի կողմից:

«Ինքնաթիռում էի, երբ Վացկեն զանգահարեց ինձ ու ասաց՝ «Յուրգեն, պետք է վերադառնաս»: Այդ պահին ծիծաղեցի, կարծում էի՝ կատակում է: «Գժվե՞լ ես, խմա՞ծ ես: Ինչպե՞ս է այդ գաղափարը հայտնվել գլխումդ: Ես դեռ մի քանի տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ», – ասացի ես:

Ես չեմ բացառում, որ մի օր կվերադառնամ «Բորուսիա»: Եթե ակումբն իմ կարիքն ունենա, ինչո՞ւ ոչ: Լավ կլիներ, եթե այդպիսի հնարավորություն ընձեռնվեր, բայց գիտեմ, որ դժվար թե նման բան պատահի», – Կլոպի խոսքերն է փոխանցում Marca-ն: