11.10.2019 13:00

Բեյլ. Զայրացած եմ մտնում խաղադաշտ

Բեյլ. Զայրացած եմ մտնում խաղադաշտ

Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ բացասական հույզեր է ապրում այն լարվածությունից, որոնք նրան ակտիվորեն ուղեկցում էին մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Գարեթ Բեյլը Զինեդին Զիդանից անընդհատ լսում էր, որ կարող է լքել ակումբը: Սակայն վինգերը մնաց Մադրիդում և փորձեց իր տեղը գտնել մեկնարկային կազմում: Ի դեպ, Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գարեթը խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Ուելս-Սլովակիա խաղից առաջ կայացած հարցազրույցի ժամանակ Գարեթը խոսել է «Ռեալի» կազմում իր ծրագրերի մասին.

- Տեղափոխման հետ կապված իրավիճակը ստիպեց ինձ ավելի ակտիվանալ: Ես զայրացած եմ խաղադաշտ  դուրս գալիս, քանի որ չեմ կարող ընդունել այն փաստը, որ ես ցուցադրում էի խաղ, որը բավարար չէր «Ռեալի» կազմում խաղալու համար: Կարծում եմ, որ հիմա շատ ավելի լավն եմ: Իսկապես փորձում եմ ամեն ինչ անել ավելի լավը լինելու համար: Ամեն ինչ կարգին է «Ռեալում», – ասել է Բեյլը: