11.10.2019 11:00

Այս տարի Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել երկու գրողի

Այս տարի Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել երկու գրողի

Օլգա Տոկարչուկը՝ Լեհաստանից, և Պետեր Հանդկեն՝ Ավստրիայից, արժանացել են Գրականության Նոբելյան մրցանակի:

Մրցանակը միանգամից երկու հեղինակի է տրվել, քանի որ անցյալ տարի Շվեդական թագավորական ակադեմիայում ծագած սեքս-սկանդալի պատճառով դափնեկրի անունն այդպես էլ չէր հայտարարվել:

Այդպիսով՝ Օլգա Տոկարչուկն ստացել է 2018 թ. մրցանակը, իսկ Հանդկեն՝ 2019-ինը:

Տոկարչուկը վեպերի և բանաստեղծությունների հեղինակ է, նա մի քանի հեղինակավոր գրական մրցանակների է արժանացել, այդ թվում՝ Բուկերովյան:

Պետեր Հանդկեն, բացի վեպերից, պատմվածքներից , բանաստեղծություններից ու պիեսներից, հայտնի է նաև կինոսցենարներով («Կեղծ շարժում», «Բեռլինի երկինքը», «Ձախլիկ կինը» և այլն:)

Փոխանցում է BBC-ն: