11.10.2019 12:02

Խաղաղության Նոբելյան մրցանակը

Խաղաղության Նոբելյան մրցանակը

Այսօր հայտնի կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը:

Այս մրցանակը հիմնադրվել է շվեդ ինժեներ, դինամիտը հայտնաբերած Ակֆրեդ Նոբելի կողմից, որն իր կտակում գրել է, թե այն պետք է շնորհել մարդկանց, «ովքեր մյուսներից ավելի են ամեն ինչ արել՝ ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու, բանակները ոչնչացնելու կամ կրճատելու, խաղաղ ֆորումները պաշտպանելու համար»:

Մրցանակը սահմանելու գաղափարը Նոբելի գլխում ծագել է այն բանից հետո, երբ թերթում սխալմամբ մահախոսական է հրապարակվել նրա մահվան մասին: Այդ մահախոսականին հաջորդած հոդվածներում նրան անվանել են «դինամիտային արքա», «մահվան վաճառական», «արյան վրա միլիոնատեր դարձած», ինչը Նոբելին ստիպել է լրջորեն մտածել, թե ինչ հիշատակ է թողնում իրենից հետո:

Խաղաղության մրցանակի գոյության ողջ պատմության ընթացքում 19 դեպք է եղել, երբ նոբելյան չափանիշներին համապատասխանող թեկնածուներ այդպես էլ չեն գտնվել:

Փոխանցում է BBC-ն: