11.10.2019 14:01

Սիրիա. Տասնյակ հազարավոր քրդեր փախչում են թուրքական զորքերից

Սիրիա. Տասնյակ հազարավոր քրդեր փախչում են թուրքական զորքերից

Թուրքական զորքերի ներխուժման պատճառով Սիրիայի հյուսիսում տասնյակ հազարավոր քրդեր լքում են իրենց տները: Թուրքական զորքերն արդեն սիրիական կողմում շրջապատել են երկու սահմանամերձ քաղաք՝ Ռաս ալ-Աինը և Թալ-Աբայադը:

Բարեգործական կազմակերպությունները հայտարարում են, որ փախստականների թիվը կարող է հասնել մի քանի հարյուր հազարի: Միջազգային հանրությունը ճնշում է գործում Անկարայի վրա՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները:

Թուրքիան շարունակում է պնդել, որ ցանկանում է ընդամենը սահմանի սիրիական կողմում ստեղծել անվտանգության գոտի, որտեղ չեն լինի քուրդ զինյալներ, և որտեղ հնարավոր կլինի տեղափոխել սիրիացի փախստականներին, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում:

Անկարան Սիրիայի հուսիսում քրդական աշխարհազորը համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Միջազգային հանրությունը մտահոգված է նաև ԻՊ-ի գերյալ գրոհայինների ճակատագրով, որոնք այժմ քրդական ճամբարներում և բանտերում են: Վտանգ կա, որ խառնաշփոթի և ռազմական գործողությունների պայմաններում նրանցից շատերին կհաջողվի փախուստի դիմել:

Փոխանցում է BBC-ն: