Լուկաշենկոն ԱՊՀ գործընկերներին կոչ է արել պաշտպանել Ուկրաինայի նոր իշխանությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ առաջնորդներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը:
Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Աշգաբադում ԱՊՀ պետությունների առաջնորդների գագաթնաժողովում:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր իշխանությանը, կուզենայի ձեզ կոչ անել աջակցել այդ իշխանությանը: Դուք արդեն տեսնում եք այդ իշխանությունը տապալելու, ուժասպառ անելու, գահընկեց անելու միտումը: Բայց մենք պետք է հասկանանք՝ դրանից հետո ով է Ուկրաինայում իշխանության գալու»,- նշել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է БелТА գործակալությունը:
Փոխանցում է tass.ru-ն: