11.10.2019 14:41

Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում «ոչնչացրել է 277 ահաբեկիչների»

Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում «ոչնչացրել է 277 ահաբեկիչների»

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում «277 ահաբեկիչների ոչնչացնելու» մասին:

Այդ մասին ասվում է ուրբաթ օրը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

««Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում չեզոքացվել են ևս 49 ահաբեկիչներ Քրդստանի բանվորական կուսակցությունից և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից»: Այդպիսով, ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը կազմում է 277»,- նշվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է նաև, որ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առաջին թուրք զինծառայողը:

Փոխանցում է tass.ru-ն: