11.10.2019 15:00

ԶԼՄ. Հարավային Կորեայի նախագահը չի մասնակցի Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

ԶԼՄ. Հարավային Կորեայի նախագահը չի մասնակցի Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մտադիր չէ մասնակցել Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահակալության արարողությանը, որը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Պատճառը առևտրային տարաձայնություններն են երկու երկրների միջև:

Հարավային Կորեայի նախագահի օգնականները Մուն Չժե Ինի ներկայությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը դիտարկում էին իբրև այդ տարաձայնությունները հարթելու հնարավորություն: Ճապոնական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ արարողությանը ներկա են լինելու առնվազն 50 օտարերկրյա հյուրեր, որոնց հետ վարչապետ Աբեն մտադիր է հանդիպել:

Ինչպես նշում է Yonhap-ը, պաշտոնապես Սեուլը դեռ Տոկիոյին չի հայտնել իր ներկայացուցչի անունը, որը Ճապոնիա կայցելի հոկտեմբերի 22-ին: Գործակալության տվյալներով՝ ամենահավանական թեկնածուն Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ Յոնն է:

Փոխանցում է tass.ru-ն: