11.10.2019 15:36

Ղրղզստանի նախկին նախագահը հրաժարվել է ներկայանալ դատարան

Ղրղզստանի նախկին նախագահը հրաժարվել է ներկայանալ դատարան

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է քրեական մի գործ, որում ինքը դերակատարում է ունեցել:

Ինչպես ТАСС-ին հաղորդել են Մայիսմեկյան շրջանային դատարանում, հոկտեմբերի 11-ին սկսվում են 2013 թ. քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի կերպով ազատ արձակելու վերաբերյալ քրեական գործի նախնական լսումները: Բացի Ատամբաևից՝ այս գործով անցնում են ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում, գրեթե մեկ օր տևած հատուկ գործողության ընթացքում: Նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել իրավապահներին, բախումների ընթացքում զոհվել էր հատուկ նշանակության մեկ մարտիկ: Բժշկական օգնության էր դիմել ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ:

 Ատամբաևը բազմիցս հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:

Փոխանցում է tass.ru-ն: