11.10.2019 16:44

Հոնկոնգում ձերբակալված ցուցարարների մեկ երրորդն անչափահասներ են

Հոնկոնգում ձերբակալված ցուցարարների մեկ երրորդն անչափահասներ են

Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ցույցերի չորս ամիսների ընթացքում ձերբակալել է, ընդհանուր հաշվով, 2379 օրինախախտի, որի գրեթե մեկ երրորդը (750 հոգի) մինչև 18 տարեկան անչափահասներ են: Ընդ որում՝ հարյուրից քիչ ավելին 16 տարեկանից ցածր են, ուրբաթ օրը տեղեկացրել է  South China Morning Post  թերթը՝ հղում անելով իշխանության ներկայացրած տվյալներին:

«Այս թվերը ցնցող են ու սրտաճմլիկ»,- նշել է տեղական վարչակազմի գլխավոր քարտուղար (գլխավոր նախարար) Մեթյու Չժանը:

Նախարարը ծնողներին և ուսուցիչներին կոչ է արել ազդել երեխաների վրա, որպեսզի նրանք չմասնակցեն անօրինական ակցիաներին և հեռու մնան մարդկանց զանգվածային հավաքատեղիներից:

Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, հոկտեմբերի սկզբից հրազենային վնասվածք է ստացել 14 և 18 տարեկան երկու անչափահաս:

Փոխանցում է tass.ru-ն: