11.10.2019 17:14

26 տարի առաջ թուրքը չմտավ Հայաստան, գիտե՞ք՝ ինչի

26 տարի առաջ թուրքը չմտավ Հայաստան, գիտե՞ք՝ ինչի

Կառլոս Ռաիսյանը Ֆեյսբուքում գրում է.

«26 տարի առաջ էս օրերին Թուրքիան հարձակում էր նախապատրաստում Հայաստանի վրա: Արցախում հայկական զորքերի առաջխաղացումը ( Աղդամի ազատագրում ) ադրբեջանցիներին ստիպել էր աղաչել Թուրքիային , որ Թուրքիան սկսի ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: Ռուսաստանը, որը պարտավորվել էր պաշտպանել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները կաթվածահար վիճակում էր: Նախագահ Ելցինի դեմ խռովություն էր իրականացվում, Չեչնիայում դաժան պատերազմ, պետությունը քանդվում էր, Հայաստանը այսօրվա Սիրիան չէր: Երկրաշարժից 5 տարի էր անցել, բնակչությունը սովից փրկելու համար ուղիղ կես տարի առաջ էր հենց Թուրքիայի օգնությամբ Եվրոպայից ցորեն հասել Հայաստան, Վազգեն Սարգսյանը ջղայնանում էր, որ կռվող քիչ կա, դաշնակները Հայաստանի ներսում իշխանափոխություն էին տենչում, աշխարհը նորից զբաղված էր:
Թուրքը չմտավ, պատերազմում հաղթեցինք, բնակչությունը սովամահ չեղավ, դաշնակները ձախողվեցին, աշխարհն էլ պետք չեկավ:
Գիտե՞ք՝ ինչի:
Գիտեք»: