12.10.2019 11:05

Լա Լիգայի նախագահ. Շնորհակալ եմ Մեսսիին, որ չի հեռացել Իսպանիայից

Լա Լիգայի նախագահ. Շնորհակալ եմ Մեսսիին, որ չի հեռացել Իսպանիայից

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրների մասին:

«Ես Մեսսիի խնդիրների մասին իմացել եմ, երբ կարդացել եմ նրա հարցազրույցը: Իհարկե, եթե մենք տեղյակ լինեինք խնդիրների մասին, կկանգնեինք նրա կողքին:

Ես շնորհակալ եմ Մեսսիին, որ այդ դժվար պահին չի հեռացել Իսպանիայից: Եթե առաջիկայում նա կրկին խնդիրներ ունենա հարկային մարմինների հետ, մենք թույլ չենք տա, որ Լեոի հանդեպ սխալ վերաբերմունք ցուցաբերվի»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն: 

Հիշեցնենք, որ RAC1-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստւ հայտարարել էր, որ տարիներ առաջ Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրների պատճառով մտածել է «Բարսելոնայից» հեռանալու մասին