12.10.2019 12:00

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու 5 տարբերակ է դիտարկում

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու 5 տարբերակ է դիտարկում

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Լուիս Սուարեսի համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է մեծ ներդրում անել նոր թոփ հարձակվողի համար ու արդեն դիտարկում է ուրուգվայցուն փոխարինողի 5 աստղային տարբերակ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր») և Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»):

Հաղորդվում է, որ ամեն ինչ կախված է Սուարեսի խաղից: Եթե ուրուգվայցին լավ հանդես գա նաև հաջորդ տարի, ապա կենտրոնական հարձակվողի տրանսֆերը կհետաձգվի մինչև 2021 թվական: