12.10.2019 12:33

Բեքհեմը ցանկանում է Մբապեի գործակալը դառնալ

Բեքհեմը ցանկանում է Մբապեի գործակալը դառնալ

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ցանկանում է դառնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի գործակալը:

Ամռանը Բեքհեմը համալրել է Footwork Managment Limited գործակալական ընկերությունը, և հենց տնօրենների կազմում հենց ինքն է ու իր 2 ընկերները: Նշվում է, որ անգլիացին ցանկանում է, որ իր առաջին հաճախորդը լինի հենց Մբապեն, քանի որ կարծում է, որ ֆրանսիացու հետ համագործակցությունը մեծ օգուտ կբերի իր ընկերությանը, հատկապես այն դեպքում, որ նրա ապագան փարիզյան ակումբում անորոշ է:

Հաղորդվում է, որ Բեքհեմը ծրագրում է Մբապեի ծառայություններն առաջարկել «Ռեալին» ու «Մանչեսթեր Սիթիին»: