13.10.2019 00:44

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը ցավալի միավորներ կորցրեց խմբի հետնապահ Լիխտենշտեյնի հետ։

Մեր ընտրանին լավ սկսեց և հաշիվը բացեց արդեն 19-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը։ Իր հաշվին գոլ գրանցեց Ֆրիկը։

Ցավոք․ մեր հավաքականն այդպես էլ չկարողացավ գո խփել  և խաղն ավարտեց մեզ համար անցանկալի 1-1 հաշվով։ Հայաստանի հավաքականը այս խաղից հետո վաստակեց 10 միավոր։ Որոշիչ խաղը կլինի հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի դեմ։