13.10.2019 10:26

Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Սամպդորիան»

Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Սամպդորիան»

Իտալական « Սամպդորիան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց Կլաուդիո Ռանիերիին։ 67-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Այս մրցաշրջանում Ռանիերին կստանա 1 միլիոն եվրո աշխատավարձ, նաեւ բոնուս, եթե թիմը պահպանի տեղի Ա Սերիայում։

Ռանիերիի նախորդ ակումբը «Ռոման» էր, որը նա լքել էր անցած մրցաշրջանի ավարտից հետո։

Իտալիայի առաջնության 7 տուրից հետո «Սամպդորիան» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Ռանիերին նախկինում գլխավորել է «Կալյարին», «Նապոլին», «Ֆիորենտինան», «Վալենսիան», Մադրիդի «Աթլետիկոն», «Չելսին», «Պարման», «Յուվենտուսը», «Ռոման», «Ինտերը», «Մոնակոն», Հունաստանի հավաքականը, «Լեսթեր Սիթին», «Նանտը», «Ֆուլհեմը»։ 2016-ին «Լեսթերի» հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։