13.10.2019 11:29

Իսկոն ամռանը կհեռանա «Ռեալից»

Իսկոն ամռանը կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկո Ալարկոնն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա Արքայական ակումբից, հայտնում է Calciomercato-ն:

Իսպանացի ֆուտբոլիստը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Ռեալում» ստացած իր խաղաժամանակից և տարբերակներ է քննարկում Արքայական ակումբից հեռանալու համար:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը 104 րոպե է անցկացրել խաղադաշտում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյի տեղափոխությամբ հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:

Նշենք, որ Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: