13.10.2019 11:00

Էրիկսենը քննարկում է «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությունը

Էրիկսենը քննարկում է «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությունը

Անգլիական «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հնարավոր է՝ կարիերան շարունակի Բունդեսլիգայում:

Sport1.de-ի հաղորդմամբ՝ էրիկսենը քննարկում է Գերմանիայի չեմպիոն «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությունը: «Բավարիայի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել դանիացի կիսապաշտպանի հետ:

Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ Մադրիդը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ և ցանկանում է հեռանալ ակումբից: