13.10.2019 12:41

Հայտնի մարզիչը հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կարող է մերժել «Լիոնի» առաջարկը

Հայտնի մարզիչը հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կարող է մերժել «Լիոնի» առաջարկը

Լորան Բլանը «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու գլխավոր թեկնածուն է: 53-ամյա մասնագետն այժմ բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ:

L’Equipe-ը հաղորդում է, սակայն, որ մասնագետը, հնարավոր է, հրաժարվի «Լիոնի» առաջարկից, որպեսզի առաջիկայում կարողանա ստանձնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Ավելացնենք, որ «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու հավակնորդների թվում են նաև Արսեն Վենգերը, Տիագու Մոտան ու Ռեմի Գարդը: