13.10.2019 13:12

Ֆլորենտինո Պերեսի և Զինեդին Զիդանի հարաբերությունները լարված են

Ֆլորենտինո Պերեսի և Զինեդին Զիդանի հարաբերությունները լարված են

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները լարված են, տեղեկացնում է Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պերեսը չի հասկանում, թե ինչպես թիմը չկարողացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաղթել «Բրյուգեին», որի հիմնական պատասխանատուն, ըստ նրա, Զիդանն է: Բացի դա, Պերեսի համար անհասկանալի է նաև, թե ինչու Զիդանը հրաժարվեց նոր կիսապաշտպանի տրանսֆերից, քանի որ Քրիստիան Էրիկսենի և Դոնի վան դե Բեկի գործարքները գրեթե կայացած էին, բայց ֆրանսիացի մասնագետը կանխեց դրանք՝ պնդելով, որ իրեն պետք է միայն Պոլ Պոգբան:

«Բրյուգեի» հետ ոչ-ոքիից հետո «Ռեալը» ունի 1 միավոր ու եզրափակում է A խումբը: «Արքայական ակումբը» 2 խաղ պետք է անցկացնի «Գալաթասարայի» հետ, սեփական հարկի տակ ընդունի ՊՍԺ-ին, իսկ վերջին տուրում հյուրընկալվի «Բրյուգեին»: