14.10.2019 09:00

Մեդվեդեւը՝ Շանհայի «Մասթերսի» հաղթող

Մեդվեդեւը՝ Շանհայի «Մասթերսի» հաղթող

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց թենիսի Շանհայի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Մեդվեդեւը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ առավելության հասավ 1 ժամ 14 րոպեում՝ 6։4, 6։1։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Մեդվեդեւը հաղթել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին, Զվերեւը՝ իտալացի Մատեո Բերետինիին։

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,3 միլիոն դոլար էր։