14.10.2019 10:24

Սկալոնի․ Մեսին ու Ագուերոն հաջորդ ամիս կվերադառնան Արգենտինայի հավաքական

Սկալոնի․ Մեսին ու Ագուերոն հաջորդ ամիս կվերադառնան Արգենտինայի հավաքական

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հերքել է լուրերը, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չեն ցանկանում վերադառնալ ազգային թիմ։

«Մեսին չի խաղում որակազրկման պատճառով։ Ագուերոն որոշակի խնդիրներ ունի, բայց նա լիարժեք մարզումներ է անցկացնում ակումբում։ Իհարկե, երկու ֆուտբոլիստներն էլ կվերադառնան ազգային հավաքական։ Դա տեղի կունենա հաջորդ ամիս»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մեսին երեք ամսով հեռացվել է ազգային թիմի խաղերից Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ղեկավարությանը կոռուպցիայի մեջ մեղադրելուց հետո։