14.10.2019 11:30

Քենիացին պատմական ցուցանիշ է գրանցել

Քենիացին պատմական ցուցանիշ է գրանցել

Օլիմպիական խաղերի 2016 թվականի չեմպիոն Էլիուդ Կիպչոգեն դարձել է պատմության առաջին աթլետը, ով մարաթոնը (42 կմ և 195 մ) վազել է երկու ժամից քիչ ժամանակում:

Քենիացին պատմական ցուցանիշը գրանցել է Ավստրիայում: Նրա ցուցանիշն է 1 ժամ 59 րոպե և 40,2 վայրկյան:

Երկու տարի առաջ Կիպչոգեն շատ մոտ էր պատամական արդյունքին, սակայն վերջնագծին հասել էր 2.00,25 վայրկյանում:

Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի կողմից օրինական համարվող մարաթոնների ռեկորդը նույնպես պատկանում է 34-ամյա մարզիկին` 2 ժամ 1 րոպե ու 39 վայրկյան: