14.10.2019 12:05

Դեշամ. «Բենզեման չի վերադառնա հավաքական, այդ հարցը մեկընդմիշտ փակ է»

Դեշամ. «Բենզեման չի վերադառնա հավաքական, այդ հարցը մեկընդմիշտ փակ է»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի մասին։

«Իմ նպատակը Ֆրանսիայի հավաքականի օգտին որոշումներ կայացնելն է։ Վստահ եմ, որ Բենզեմայի վերադարձը լավ բանի չի հանգեցնի սպորտային և այլ առումներով։ Այդ հարցն ինձ համար մեկընդմիշտ փակ է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք՝ հավաքական չհրավիրելու պատճառն այն է, որ Բենզեման և Ջիբրիլ Սիսեն շանտաժի են ենթարկել հավաքականի խաղընկեր Մատյե Վալբուենային՝ սպառնալով նրա ինտիմ տեսանյութը տեղադրել համացանցում։