14.10.2019 12:30

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույն կատարելու համար

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույն կատարելու համար

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որ հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստների կատարած զինվորական ողջույնի համար Ալբանիայի հետ խաղոմ հաղթական գոլ հեղինակելուց հետո:

Ենթադրվում է, որ սա բացահայտ ուղերձ էր ուղղված թուրք բանակայիններին, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի տարածքում ընդդեմ Քուրդ ժողովրդի:

Բացի այդ, թուրքերը հանդիպումից հետո հանդերձարանից լուսանկար են հրապարակել, որում նորից կրկնել են այդ ժեստը՝ մակագրելով. «Հաղթանակ, որը նվիրվում է նահատակված զինվորներին»:

ՈւԵՖԱ-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ ցանկացած տեսակի ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որը իր մեջ պարունակում է սադրիչ ուղերձ, չի համապատասխանում սպորտային իրադարձությանը կամ կրում է քաղաքական, գաղափարական, կրոնական ու վիրավորական հաղորդագրություն, պատժելի է: