14.10.2019 13:11

Չեխը նորամուտն է նշել հոկեյում ու դարձել հանդիպման լավագույն խաղացող

Չեխը նորամուտն է նշել հոկեյում ու դարձել հանդիպման լավագույն խաղացող

Լեգենդար դարպասապահ Պետր Չեխը, որը վերջերս էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, հաջողությամբ նշել է նորամուտը տափօղակով հոկեյի անգլիական NIHL լիգայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գիլֆորդ Ֆենիքսի» հետ:

«Գիլֆորդ Ֆենիքս»-«Սվինդոն Ուիլդկատսի» միջև հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է 2:2 հաշվով. այդ պատճառով հաղթողը որոշվել է տուգանային հարվածներով, որտեղ փայլել է Չեխը: Նա 2 փրկություն է կատարել ու օգնել թիմին հաղթանակ տանել՝ պահպանելով այս մրցաշրջանի 100 տոկոսանոց արդյունքը: Եվ արժանիորեն, նա ճանաչվել է հանդիպման լավագույնը:

«Ինձ համար մանկության երազանքի պես մի բան էր մեկ հանդիպում անցկացնել հոկեյում: Եվ դա իրականացավ: Դա ինձանից էլ ոչ ոք չի խլի»,-ասել է Չեխը: