14.10.2019 13:35

Ջանլուիջի Բուֆոն.Ճիշտ որոշում եմ կայացրել ...

Ջանլուիջի Բուֆոն.Ճիշտ որոշում եմ կայացրել ...

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու էր նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել ՊՍԺ, որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան:

«Ես զգում էի Փարիզում այդ փորձը ստանալու անհրաժեշտությունը, որպեսզի դուրս գայի իմ հարմարավետության գոտուց: Չկար ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ լավ էր ընթանալու: Բայց դա ինձ ավելի լավը դարձրեց մարդկային առումով:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ին ընձեռած հնարավորության համար, քանի որ ես առանց այդ հրավերի, հնարավոր է, նախորդ տարի թոշակի անցնելու որոշում կայացրած լինեի: Տեղափոխվելու մասին խոսել էի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի հետ, և նա ասել էր, որ դա կարող էր դրական փորձ լինել ինձ համար:

Սակայն ես հետո սկսեցի կարոտել տունս և ցանկացա ավելի մոտ լինել ընտանիքիս: Ինձ չէր բավարարում այն, որ ամսվա ընթացքում ընդամենը 2 հանգստյան օր ունեի: Որոշեցի վերադառնալ Թուրին, բայց դա միակ շարժառիթը չէր: Այստեղ վերադառնալը նման էր իդեալական շրջապատում փակվելուն: Ես կրկին հայտնվեցի թիմակիցներիս կողքին: Ճիշտ որոշում եմ կայացրել՝ նույնիսկ չնայած նրան, որ թիմում հիմա պակաս կարևոր դեր ունեմ»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: