14.10.2019 11:09

Սիրիացի քրդերն ու Դամասկոսը բանակցել են

Սիրիացի քրդերն ու Դամասկոսը բանակցել են

Հանգստյան օրերին քրդական խմբավորումները Դամասկոսի հետ պայմանավորվել են Թուրքիայի և Սիրիայի սահմանին սիրիական կառավարական ուժեր տեղակայելու մասին, որպեսզի նրանք քրդերին օգնեն դիմակայելու թուրքական կողմի գրոհը:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ սիրիական ուժերն արդեն շարժվել են դեպի հյուսիս:

Reuters գործակալության տվյալներով՝ քրդերի առաջնորդները և Բաշար Ասադի կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Խմեյմիմ ռազմակայանում, որտեղ տեղակայված է ռուսաստանյան օդուժը: Սիրիական կողմը հայտարարել է, որ բանակը «շարժվում է դեպի հյուսիս՝ թուրքական ագրեսիային հակահարված հասցնելու համար»:

Այն մասին, որ քրդերը մտադիր են օգնություն խնդրել Սիրիայի կամ Ռուսաստանի իշխանություններից, ավելի վաղ  միջազգային դաշինքում ԱՄՆ-ի հատուկ բանագնացի հետ զրուցի ընթացքում հայտարարել է քուրդ գեներալներից մեկը: «Ես պոտք է իմանամ՝ դուք ի վիճակի՞ եք պաշտպանելու իմ ժողովրդին: Որովհետև եթե դուք դա չեք կարող անել, հարկ կլինի, որ ես պայմանագիր կնքեմ Ասադի վարչակազմի և Ռուսաստանի հետ և այստեղ հրավիրեմ նրանց օդանավերը, որպեսզի նրանք մեզ պաշտպանեն»,- գեներալի խոսքն է մեջբերել CNN հեռուստատեսությունը:

Փոխանցում է BBC-ն: