14.10.2019 11:28

Կատալոնիայի անջատականների առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման

Կատալոնիայի անջատականների առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման

Իսպանիայի գերագույն դատարանը հանուն Կատալոնիայի անկախության պայքարող կատալոնացի քաղաքական գործիչներին դատապարտել է մինչև 13 տարվա ազատազրկման:

Առավելագույն պատիժ է ստացել ինքնավարության կառավարության ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերասը: Կատալոնիայի ազգային ժողովի նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսը և «Օմնիում կուլտուրալ» կազմակերպության նախագահ Ժորդի Կուիշարը դատապարտվել են ինը տարվա ազատազրկման, խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը՝ 11 տարի վեց ամիս ազատազրկման:

Դատավարությունն սկսվել էր 2019 թ. փետրվարին: Կատալոնիայի անջատողական շարժման ղեկավարները մեղադրվում են խռովություններ կազմակերպելու և պետական միջոցները վատնելու մեջ:

Փոխանցում է euronevs-ը: