14.10.2019 12:00

Բրիտանիայի թագուհին կազդարարի խորհրդարանի նոր նստաշրջանի բացումը

Բրիտանիայի թագուհին կազդարարի խորհրդարանի նոր նստաշրջանի բացումը

Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին այսօր արքայական ճառով հանդես կգա բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի բացման արարողությանը: Ելույթի հիմնական թեման կլինի brexit-ը:

Խորհրդարանի նոր նստաշրջանը միապետի ճառով բացելու ավանդույթը ի հայտ է եկել XVI դարում: Դա բավական շքեղ արարողություն է. թագուհին կառքով դուրս է գալիս Բուկինգհեմյան պալատից և ժամանում է Լորդերի պալատ, այնտեղ կարդում է կառավարության պատրաստած ծրագրային ճառը, որում մանրամասն թվարկվում են վարչապետի պլանները առաջիկա ժամանակաշրջանում:

Փոխանցում է BBC-ն: