14.10.2019 14:08

Թուրքիան չի դադարեցնի գործողությունը Սիրիայում, մինչև չկատարի իր խնդիրները

Թուրքիան չի դադարեցնի գործողությունը Սիրիայում, մինչև չկատարի իր խնդիրները

Թուրքիան մտադիր չէ դադարեցնել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության զինվորականները չեն հասել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:

Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:

«Նրանք, ովքեր անտարբեր են եղել Մոսուլի, Ռաքայի և Դեյր-էզ-Զորի վրա հարձակումների ժամանակ խաղաղ բնակչության զոհերի նկատմամբ, այսօր հանդես են գալիս «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցնելու կոչերով և Թուրքիային սպառնում են պատժամիջոցներով: Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ չենք հասել առաջադրված խնդիրներին»,- գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հաղորդել են, որ Սիրիայում ռազմական գործողությունների առնչությամբ դիտարկում են Թուրքիայի դեմ սահմանափակումներ մտցնելու հարցը:

Փոխանցում է tass.ru-ն: