14.10.2019 14:27

Էրդողան. Ռուսաստանը դրական է վերաբերվում Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին

Էրդողան. Ռուսաստանը դրական է վերաբերվում Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին

Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում Քոբանի քաղաքը քրդական զորամիավորումներից ազատագրելու գաղափարին: Այդ մասին երկուշաբթի Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Տարբեր լուրեր են պտտվում, բայց մենք կարծում ենք, որ Քոբանիի հետ կապված՝ խնդիր չի լինի: Ռուսաստանը դրական է վերաբերվում այդ հարցին»,- պնդել է Թուրքիայի ղեկավարը:

Նա հավելել է, որ Թուրքիայի զինված ուժերը, այսպես կոչված՝ Սիրիայի ազատագրական բանակի մարտիկների համար անվտանգ մուտք կապահովեն Մանբիջ քաղաք, որը գտնվում է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» դաշինքի վերահսկողության տակ:

Էրդողանը նաև նշել է, որ Անկարան դրական է գնահատում ԱՄՆ-ի որոշումը՝ իր զինվորականներին Սիրիայի հարավ տեղափոխելու վերաբերյալ: «ԱՄՆ-ը շարունակում է մնալ զորքերը դուրս բերելու իր դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ դա դրական քայլ է»,- ասել է Էրդողանը:

Փոխանցում է tass.ru-ն: