14.10.2019 14:40

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։

Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։