14.10.2019 15:24

Պուչդեմոնը «մղձավանջ» է համարում կայացված դատավճիռը

Պուչդեմոնը «մղձավանջ» է համարում կայացված դատավճիռը

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մղձավանջ է անվանել անջատական շարժման ղեկավարների նկատմամբ  Իսպանիայի գերագույն դատարանի կայացրած դատավճիռը: Նա համապատասխան հայտարարությունն արել է երկուշաբթի Twitter-ում:

«Ընդհանուր առմամբ՝ 100 տարվա ազատազրկում: Ի՜նչ մղձավանջ է,- գրել է Պուչդեմոնը:- Հարկավոր է արձագանքել: Հանուն մեր զավակների ապագայի: Հանուն դեմոկրատիայի: Հանուն Եվրոպայի: Հանուն Կատալոնիայի»:

Փոխանցում է tass.ru-ն: