14.10.2019 15:39

ԵՄ երկրները հանդես են գալիս Թուրքիային զենքի մատակարարման էմբարգո սահմանելու օգտին

ԵՄ երկրները հանդես են գալիս Թուրքիային զենքի  մատակարարման էմբարգո սահմանելու օգտին

Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ Եվրամիության մի քանի երկրներ հանդես են եկել Թուրքիայի հետ զենքի առևտրի նկատմամբ էմբարգո սահմանելու օգտին:

«Նիդեռլանդները դատապարտել են Թուրքիայի գործողությունը և էմբարգո են սահմանել զենքի մատակարարման նկատմամբ (ազգային մակարդակով): Այժմ ԵՄ-ն պետք է նույնն անի: Մեր կարծիքով՝ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Ոչ ոք չպետք է խախտի միջազգային իրավունքը»,- հայտարարել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկը:

Թուրքիայի դեմ «որոշակի սահմանափակող միջոցառումներ» սահմանելու հնարավորության մասին այսօր հայտարարել են Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Սայմոն Կոուվենին, Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկևիչսը:

ՆԱՏՕ-ի երկրները պետք է սպառազինության էմբարգո սահմանեն Թուրքիայի դեմ, այսօր հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը:

Սակայն Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Լյուքսեմբուրգում  հայտարարել է, որ ԵՄ ոչ բոլոր երկրներն են պաշտպանում էմբարգոյի գաղափարը: Շվեդական ռադիոյի մեկնաբանմամբ՝ համակարծության բացակայության պատճատն այն է, որ մի քանի երկրներ վախեցել են Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունից, թե միլիոնավոր փախստականների առջև կբացի ԵՄ-ի հետ սահմանները:

Փոխանցում է tass.ru-ն: