14.10.2019 16:58

Կատալոնիայում ցույցեր են սկսվել՝ ընդդեմ դատարանի վճռի

Կատալոնիայում ցույցեր են սկսվել՝ ընդդեմ դատարանի վճռի

Կատալոնիայում անջատողական շարժման առաջնորդների դեմ դատարանի կայացրած վճռից հետո երկուշաբթի սկսվել են առաջին հանրահավաքներն ու ցույցերը:

Այդ մասին հաղորդել է 24 Horas հեռուստատեսությունը:

Տարածաշրջանի անկախության կողմնակիցները փողոց են դուրս եկել Բարսելոնայում, Տառագոնայում, Ժիրոնում և այլ քաղաքներում: Ակցիայի մասնակիցները փակում են փողոցները: Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու կողմնակից կազմակերպությունները ինքնավարության բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց՝ ի նշան բողոքի:

Անկարգությունների սպառնալիքի պատճառով Իսպանիայի ՆԳՆ-ն ուժեղացրել է Կատալոնիայում իրավապահ մարմինների ներկայությունը:

Փոխանցում է tass.ru-ն: